Նադալը ստիպված լքել է Ամփոփիչ մրցաշարը
14/11/2017 12:31
Նմանատիպ
Աշխարհի առաջին թենիսիստ Ռաֆայել Նադալը չի շարունակելու ելույթները տարվա Ամփոփիչ մրցաշարում: Այդ մասին տեղեկանում ենք BBC Sport-ից։
Խմբային փուլի առաջին տուրում իսպանացին պարտվել է Դավիդ Գոֆենին (6:7, 7:6, 4:6), ինչից հետո հայտարարել է, որ ծնկի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել մյուս հանդիպումներին:
«Այդ որոշումը կայացրեցի հենց խաղի ժամանակ: Մրցաշարը կլքեի, եթե նույնիսկ հաղթեի Գոֆենին: Այսպիսի հիանալի մրցաշրջանից հետո արժանի չեմ կորտ դուրս գալ ցավերով ու առանց հաճույքի»,- ասել է Ռաֆան:
Ամփոփիչ մրցաշարում Նադալին փոխարինելու է նրա հայրենակից Պաբլո Կարենո Բուստան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում