Դե Ռոսսի. Իմ փոխարեն խաղադաշտ դուրս բերեք Ինսինյեին (տեսանյութ)

Դե Ռոսսի. Իմ փոխարեն խաղադաշտ դուրս բերեք Ինսինյեին (տեսանյութ)

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Դանիել Դե Ռոսսին Աշխարհի 2018 թվականի առաջնության՝ Շվեդիայի դեմ անցումային պատասխան խաղում (0:0, առաջինում` 0:1) հրաժարվել է փոխարինման մտնել, որպեսզի ասպարեզ դուրս գան ավելի հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ:

«Սկուադրա աձուրայի» գլխավոր մարզիչ Ջամպյերո Վենտուրայի օգնականներից մեկը 34-ամյա ֆուտբոլիստին խնդրել է պատրաստվել փոխարինման, սակայն հռոմեացին պատասխանել է.

«Գրողը տանի, ինչո՞ւ ես փոխարինման մտնեմ: Մեզ հարկավոր չէ պաշտպանվել, մեզ գոլ է պետք: Խաղադաշտ դուրս բերեք Ինսինյեին»:

Նշենք, որ Լորենցո Ինսինյեն մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Վենտուրան ասպարեզ է դուրս բերել Ֆեդերիկո Բերնարդեսկիին:

Հիշեցնենք, որ վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ Իտալիան չի մասնակցելու աշխարհի առաջնությանը:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում