Հայտնի է հոկտեմբեր ամսվա Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է հոկտեմբեր ամսվա Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը

Ֆրանսիայի ֆուտբոլիստների արհմիությունը (UNFP) քվերակությամբ ընտրել է հոկտեմբեր ամսվա Լիգա 1-ի լավագույն խաղացողներին: Առաջին տեղը զբաղեցրել է «Լիոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը։ 24-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 39 տոկոսը:

Լավագույն եռյակում են հայտնվել նաև ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին (32 %) ու Մարսելի «Օլիմպիկի» կիսապաշտպան Լուիս Գուստավոն (29 %):

Ֆրանսիայի առաջնությունում Ֆեկիրը hոկտեմբերին 4 խաղի է մասնակցել, որոնցում 4 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում