Վիճաբանություն Լեբրոնի հետ, որը սկսվել էր դեռ խաղից առաջ (տեսանյութ)

Վիճաբանություն Լեբրոնի հետ, որը սկսվել էր դեռ խաղից առաջ (տեսանյութ)

«Կլիվլենդի» գերաստղ Լեբրոն Ջեյմսը «Նյու Յորք Նիքսի» դեմ մրցավեճում (104:101) վիճաբանել է տանտերերի բասկետբոլիստների հետ:

Ամերիկացին փակել է «Նիքսի» նորեկ Ֆրանկ Նիլիկինայի ճանապարհը, իսկ վերջինս սկսել է հրել «արքային»: Այդ պահին իր թիմակցի համար վիճաբանության մեջ է մտել կենտրոնական Էնես Կանտերը: Վերջինս ու Ջեյմսը բղավել են միմյանց վրա: Այդ երկու բասկետբոլիստները պատժվել են տեխնիկական խախտումներով:

Հատկանշական է, որ լեզվակռիվը սկսվել էր դեռ խաղից առաջ: Լեբրոնն ասել էր, որ «Նյու Յորքը» «դրաֆտ-2017»-ում Նիլիկինայի փոխարեն պետք է ընտրեր Դենիս Սմիթ կրտսերին: Կանտերը կրկին պաշտպանել էր իր խաղընկերոջը, ինչից հետո Ջեյմսն ասել էր, որ իր քննադատությունը ուղղված էր «Նիքսի» նախկին գլխավոր մենեջեր Ֆիլ Ջեքսոինին:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում