Հայտնի է նախորդ մրցաշրջանի կատալոնացի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է նախորդ մրցաշրջանի կատալոնացի լավագույն ֆուտբոլիստը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն ճանաչվել է 2016-17թթ. մրցաշրջանի լավագույն կատալոնացի ֆուտբոլիստ:

As.com-ը հայտնում է, որ 25-ամյա խաղացողն առաջ է անցել իր թիմակից Ժերար Պիկեից ու «Ժիրոնայի» կիսապաշտպան Պերե Պոնսից:

Իսպանիայի նախորդ առաջնությունում Ռոբերտոն 32 խաղում 6 գոլային փոխանցում է կատարել, իսկ Չեմպիոնների լիգայի 8 մրցավեճում 1 գոլ խփել: Այդ գոլը որոշիչ էր 1/8 եզրափակչի «Բարսելոնա» – ՊՍԺ ընդհանուր դիմակայությունում (6:5):

Հետևեք մեզ նաև Telegram-ում