Հայաստանի երիտասարդական հավաքականի ցավալի պարտությունը (տեսանյութ)

Հայաստանի երիտասարդական հավաքականի ցավալի պարտությունը (տեսանյութ)

2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի երիտասարդական հավաքականն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունել էր Սերբիայի իր հասակակիցների ընտրանուն և ցավալի պարտություն կրեց: Գրանցվեց 0:1 հաշիվը: Միակ գոլը 53-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Լուտովաչը:

Սերբերն առաջին խաղակեսում և երկրորդի մեկնարկում զգալի առավելություն ունեին, սակայն գոլից հետո խաղը հավասարվեց: Արթուր Ոսկանյանի թիմը հաշիվը հավասարացնելու լավ պահեր ուներ, որոնցից ամենաիրականը Պետրոս Ավետիսյանի մոտ է․ «Փյունիկի» ֆուտբոլիստը մոտ 10 մետրից հարվածեց դարպասին, երբ կարող էր գնդակը գլորել միայնակ մնացած Արամ Քոչարյանին: Արդյունքում, դարպասապահ Բորիս Ռադունովիչը փրկեց իր թիմին:

Այս պարտությունից հետո Հայաստանի Մ-21 հավաքականը 7 միավորով նահանջեց 4-րդ տեղ: Սերբիան 15 միավորով ամրապնդվեց առաջին հորիզոնականում:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում