Դանի Ալվես. Ժեզուսը նոր Ռոնալդոն է, չեմ կատակում

Դանի Ալվես. Ժեզուսը նոր Ռոնալդոն է, չեմ կատակում

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիել Ալվեսը գովեստի խոսքեր է ասել ազգային ընտրանու և «Մանչեսթր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի մասին, ինչպես նաև համեմատել հռչակավոր բրազիլացի Ռոնալդոյի հետ:

«Չէի կատակում, երբ ասում էի, որ Ժեզուսը նոր Ռոնալդոն է: Նրանք նման են խաղային ունակություններով և տրամադրվածությամբ:

Գաբրիելը դասվելու է մեծագույն ֆուտբոլիստների թվին: Նա արդեն հիմա ուժեղ խաղացող է, իսկ ապագայում ավելի հզոր է լինելու: Նա հավաքականում ու իր ակումբում հուսալի մարզիչների ձեռքերում է»,- ՊՍԺ-ի պաշտպանի խոսքն է մեջբերում «Globo Esporte»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում