«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների ավտովթարը

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների ավտովթարը

«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպան Լյուկ Շոուն ավտովթարի պատճառ է դարձել: «The Sun»-ը հայտնում է, որ անգլիացու «Ռենջ Ռովերը» բախվել է նրա թիմակից Ֆիլ Ջոնսի «Բենթլիին»:

Միջադեպը տեղի է ունեցել «կարմիր սատանաների» մարզաբազայում: Շոուն փորձել է շրջադարձ կատարել, սակայն սխալ է հաշվարկել տարածությունը և վթար է տեղի ունեցել: Նշվում է, որ տուժածներ չկան: Ավտոմեքենաները թեթև վնասվել են:

Հավելենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը վարորդական իրավունք է ստացել մոտ մեկ տարի առաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում