Դինոզավր Վենտուրան Բուֆֆոնին առանց Աշխարհի առաջնության թողեց (ծաղրանկար)

Դինոզավր Վենտուրան Բուֆֆոնին առանց Աշխարհի առաջնության թողեց (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է Իտալիայի հավաքականի` Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում չհայտնվելուն: Անցումային երկու խաղերի արդյունքում «Սկուադրա աձուրան» պարտվել է Շվեդիային (0:0, 0:1):

Մոմանին պատկերում է, թե ինչպես է հնացած` «դինոզավրերրի ժամանակների» ֆուտբոլ դավանող Ջամպյերո Վենտուրան Իտալիային դուրս շպրտում Աշխարհի առաջնությունից: Նրա պատճառով Ջանլուիջի Բուֆֆոնը զրկվում է ռեկորդային` 6-րդ Մունդիալին մասնակցելու հնարավորությունից:

Այդ անհաջողությունից հետո հռչակավոր դարպասապահը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին:

Ծաղրանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում