Արգենտինան առանց Մեսսիի զարմանալի պարտություն է կրել (տեսանյութ)

Արգենտինան առանց Մեսսիի զարմանալի պարտություն է կրել (տեսանյութ)

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում Արգենտինայի հավաքականը ստուգողական խաղ է անցկացրել Նիգերիայի ընտրանու հետ: «Ալբիսելեստեն» հանդիպման ընթացքում 2 գնդակի առավելություն է ունեցել, սակայն 2:4 հաշվով պարտություն է կրել:

Առանց թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հանդես եկող հարավամերիկացիները հաշիվը բացել են տուգանային հարվածով․ աչքի է ընկել Էվեր Բանեգան: Քիչ հետո Պաուլո Դիբալան հիանալի փոխանցումով առաջ է մղել Կրիստիան Պավոնին, ով գնդակն ուղարկել է կենտրոն, որտեղից Սերխիո Ագուերոյին չի վրիպել:

Ընդմիջումից առաջ Կելեչի Իհենաչոն տուգային հարվածով կրճատել է հաշիվը, իսկ երկրորդ կեում աֆրիկացիները աչքի են ընկել ևս երեք անգամ: Դուբլի հեղինակ է դարձել «Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքս Իվոբին: Հատկապես գեղեցիկ է ստացվել վինգերի երկրորդ գոլը, որում նա ծաղրական հնարքով շրջանցել է Խավյեր Մասկերանոյին: Եվս մեկ գնդակ հեղինակել է պաշտպան Բրայան Իդովուն:

Նշենք, որ Մեսսին Ռուսաստանի դեմ ընկերական խաղից հետո հանգստի հնարավորություն էր ստացել և այդ օրը մեկնել էր Բարսելոնա:

Ընկերական խաղ
Արգենտինա – Նիգերիա` 2:4
Գոլերը՝ Բանեգա (27), Ագուերո (36) – Իհենաչո (44), Իվոբի (52, 73), Իդովու (54)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում