Հոլանդիան խոշոր հաշվով հաղթեց Ռումինիային, Ադվոկատը ռեկորդ սահմանեց (տեսանյութ)

Հոլանդիան խոշոր հաշվով հաղթեց Ռումինիային, Ադվոկատը ռեկորդ սահմանեց (տեսանյութ)

Բուխարեստի «Նացիոնալ» մարզադաշտում Ռումինիայի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Հոլանդիայի ընտրանու հետ և 0։3 հաշվով պարտություն կրեց։ Մեկական գոլով աչքի ընկան Մեմֆիս Դեպայը, Ռայան Բաբելը և Լյուկ դե Յոնգը։

Այս հանդիպումը Դիկ Ադվոկատի համար վերջինն էր Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Ուշագրավ է, որ հրաժեշտի խաղում Ադվոկատը ռեկորդ սահմանեց՝ դառնալով Հոլանդիայի հավաքականի հետ ամենաշատ հաղթանակներ տոնած մարզիչը։ Ադվոկատը 62 խաղում 37 հաղթանակ է տոնել, իսկ երկրորդ տեղը զբաղեցնում է Բոբ Գլենդեննինգը, ով 87 խաղում 36 հաղթանակ է տոնել «նարնջագույնների» հետ։

Ընկերական հանդիպում

Ռումինիա – Հոլանդիա՝ 0։3
Գոլերը՝ Դեպայ 47՛, Բաբել 56՛, դե Յոնգ 81՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում