Գերմանիան խուսափեց պարտությունից Ֆրանսիայի դեմ խաղում, Բելգիան հաղթեց Ճապոնիային (տեսանյութ)

Գերմանիան խուսափեց պարտությունից Ֆրանսիայի դեմ խաղում, Բելգիան հաղթեց Ճապոնիային (տեսանյութ)

Քյոլնի «Ռայն Էներջի» մարզադաշտում Գերմանիայի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Ֆրանսիայի ընտրանու հետ։ Թիմերը հաղթողին չորոշեցին, արաձնագրվեց 2։2 հաշիվը։

33-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ալեքսանդր Լյակազետը։ Երկրորդ կեսի մեկնարկում Տիմո Վերները վերականգնեց հավասարությունը, իսկ 71-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Լյակազետը։ Բունդեսթիմին հաջողվեց պարտությունից խուսափել Լարս Շտինդելի՝ 93-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։

Զուգահեռաբար ընթացող Բելգիա – Ճապոնիա ընկերական հանդիպումն ավարտվեց Բելգիայի նվազագույն հաշվով հաղթանակով․ միակ գոլը խփեց Ռոմելու Լուկակուն։

Ընկերական խաղեր

Գերմանիա – Ֆրանսիա՝ 2։2
Գոլերը՝ Վերներ 56՛, Շտինդլ 90+3՛ – Լյակազետ 33՛, 71՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Բելգիա – Ճապոնիա՝ 1։0
Գոլը՝ Լուկակու 72՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում