Ագուերոն հանդերձարանում ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց

Ագուերոն հանդերձարանում ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց

Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն Նիգերիայի դեմ Ռուսաստանում կայացած ընկերական հանդիպման ընդմիջման ժամանակ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել:

Tycsports.com-ը հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը հանդերձարանում ուշագնաց է եղել և նրան տեղափոխել են Կրասնոդարի հիվանդանոցներից մեկը: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Դարիո Բենեդետոն:

«The Sun»-ը հավելում է, որ հարձակվողի ուշագնացության պատճառը դարձել է արյան ճնշման կտրուկ իջեցումը: Նա ուշքի է եկել դեռ մարզադաշտում, սակայն հետազոտության համար նրան ուղարկել են հիվանդանոց: Արգենտինայի հավաքականի բժիշկ Դոնատո Վիլյանին հայտնել է, որ «Կունի» մոտ նման բան պատահել էր նաև պատանեկան տարիքում:

Ագուերոն մի քանի ժամ հետո միացել է հավաքականին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում