Թբիլիսի. Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը հաղթել են

Թբիլիսի. Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը հաղթել են

Թբիլիսիում կայացել է «Նոնա Գափրինդաշվիլու Գավաթ» միջազգային մրցաշարի երկրորդ տուրը:

Մրցաշարի հայ 5 մասնակիցներից 4-ը՝ Մարիա Գևորգյանը, Վահե Դանիելյանը, Հովհաննես Հակոբյանը և Արթուր Դավթյանը, հաղթանակներ են տոնել, իսկ Նորայր Թորոսյանը իր պարտիան ավարտել է հաշտությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Երկրորդ տուրից հետո 7 շախմատիստներ, որոնց թվում է Վահե Դանիելյանը, երկուական միավորով գլխավորում են աղյուսակը: Արթուր Դավթյանը, Մարիա Գևորգյանը և Նորայր Թորոսյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Հովհաննես Հակոբյանն ունի 1 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում