«Le 10 Sport». «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» նախնական համաձայնության են հասել

«Le 10 Sport». «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» նախնական համաձայնության են հասել

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»:

Ֆրանսիական «Le 10 Sport»-ը հայտնում է, որ կատալոնական ու մադրիդյան ակումբները նախնական պայմանավորվածության են հասել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: Գործարքը կկազմի 100 միլիոն եվրո: Այն կձևակերպվի 2018 թվականի ամռանը: Ֆրանսիացու հետ «բլաուգրանան» նույնպես պայմանավորվել է անձնական համաձայնագրի շուրջ:

Նշվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարները դիտարկում էին կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյին տրանսֆերում ընդգրկելու տարբերակը, սակայն գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն հրաժարվել է բաժանվել կատալոնացի ֆուտբոլիստից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում