Աշխատավարձերի վրա ամենամեծ գումարներ ծախսող ակումբները

Աշխատավարձերի վրա ամենամեծ գումարներ ծախսող ակումբները

Բրիտանական «Daily Mail» պարբերականը հրապարակել է ֆուտբոլում ամենամեծ աշխատավարձեր վճարող ակումբների ցանկը:

Առաջին տեղը զբաղեցնում է «Պարի Սեն Ժերմենը»: Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա տարեկան ծախսում է 317 միլիոն եվրո: Փարիզցիների ամենամեծ աշխատավարձը ստանում է Նեյմարը` շաբաթական 600 հազար եվրո:

Ամենամեծ աշխատավարձերով ակումբների թարմացված ցանկը հետևյալ տեսքն ունի.

1. ՊՍԺ – 317 միլիոն

2-3. «Մանչեսթեր Յունայթեդ» – 294

2-3. «Բարսելոնա» – 294

4. «Չելսի» – 279

5. «Մանչեսթեր Սիթի» – 272

6. «Ռեալ Մադրիդ» – 267

7. «Բավարիա» – 262

8-9. «Արսենալ» – 234

8-9. «Լիվերպուլ» – 234

10. «Յուվենտուս» – 167

Հետևեք մեզ նաև Telegram-ում