Ֆարֆանի գոլը Պերուում «երկրաշարժ» է առաջացրել

Ֆարֆանի գոլը Պերուում «երկրաշարժ» է առաջացրել

Աշխարհի 2018 թվականի առաջնության անցումային խաղում Պերուի հավաքականը հաղթել է Նոր Զելանդիայի ընտրանուն և նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիր:

Երբ Ջեֆերսոն Ֆարֆանը խփել է այդ հանդիպման առաջին գոլը, երկրպագուներն այնպիսի ոգևորությամբ են տոնել հաջողությունը, որ երկրաշարժ արձանագրող սարքերը սեյսմիկ ակտիվություն են գրանցել: Այդ մասին գրում է «Goal.com»-ը: 

Պերուացիների հեռախոսների «Earthquake Network» ծրագիրն օգտատերերին տեղեկացրել է, որ Լիմայում երկրաշարժ է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ Պերուն 36 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է աշխարհի առաջնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում