Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են

Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են

Այսօր Նյու Օրլեան քաղաքում տեղի է ունեցալ թենիսի «Մեծ սաղավարտի» 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսի և ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական սանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի ամուսնության արարողությունը:

Հարսանյաց հանդեսին ներկա են եղել այնպիսի ճանաչված մարդիկ, ինչպիսիք են` երգչուհիներ Բեյոնսեն, Սիառան ու Քելի Ռոուլենդը, ռեալիթի-ասղտ Քիմ Քարդաշյանը, թենիսիստուհի Կարոլինա Վոզնյացկին, նրա նշանած Դևիդ Լին (բասկետբոլիստ), դերասանուհի ու մոդել Եվա Լոնգորիան և ուրիշներ:

Արարողության լուսաբանման էքսկլյուզիվ իրավունքը վաճառվել է «Vogue» ամսագրին:

Հիշեցնենք, որ 36-ամյա Ուիլյամսը և 34-ամյա Օհանյանը սկսել են հանդիպել 2015 թվականից, նշանվել են 2016 թվականին, իսկ այս տարվա սեպտեմբերի 1-ին ծնվել է նրանց դուստրը` Ալեքսիս Օլիմպիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում