14-րդ անընդմեջ հաղթանակը. «Գոլդեն Սթեյթը» նույնպես անզոր էր (տեսանյութ)

14-րդ անընդմեջ հաղթանակը. «Գոլդեն Սթեյթը» նույնպես անզոր էր (տեսանյութ)

NBA-ի նոր մրցաշրջանն ամենահաջողը սկսել է «Բոսթոնը»: «Սելթիկսը» 13 անընդմեջ հաղթանակների շարքից հետո այսօր ընդունել է չեմպիոն «Գոլդեն Սթեյթին» և առավելության հասել 92:88 հաշվով:

Երկար ժամանակ «Ուորիորզը» հաշվի մեջ առաջ է եղել, սակայն խաղավերջում տանտերերին հաջողվել է հաղթանակ կորզել: Ամենաարդյունավետը եղել է Կևին Դյուրանտը, ով վաստակել է 24 միավոր, իսկ «կելտերից» աչքի է ընկել Ջեյլեն Բրաունը` 22 միավոր:

«Բոսթոնը», 16 խաղից հետո 14 հաղթանակ տոնելով, գլխավորում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը: «Գոլդեն Սթեյթը» կորցրել է Արևմուտքի առաջատարի դիրքը, քանի որ «Հյուսթոնն» այսօր 142:116 հաշվով ջախջախել է «Ֆինիքսին»:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում