Պոչետինո. Էրիկսենը միջակ ֆուտբոլիստ է

Պոչետինո. Էրիկսենը միջակ ֆուտբոլիստ է

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի շտապել գովեստի խոսքեր ասել իր թիմի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի մասին, ով Դանիայի հավաքականին դուրս է բերել Աշխարհի առաջնություն: Այդ մասին հայտնում է msn.com-ը:

«Երբ տեսա Էրիկսենի գոլերը Դանիայի կազմում, հիացած էի: Բայց չեմ ցանկանում նրան հանրության մոտ շատ գովել, որովհետև ինքներդ էլ գիտեք, թե դրանից հետո ինչ է լինում:

Մարզիչը գովասանքի պատճառով մրցակիցների ամբողջ ուշադրությունը սևեռում է իր ֆուտբոլիստի կողմը, ինչը վատ է: Այդ պատճառով ես չեմ ասի, թե նա ֆանտաստիկ խաղացող է: Նա միջակ ֆուտբոլիստ է»,- «Արսենալի» դեմ հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է արգենտինացին:

Այդ խոսքերից հետո Պոչետինոն այնուամենայնիվ ավելացրել է, որ Էրիկսենն աշխարհի լավագույն 10 ֆուտբոլիստներից մեկն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում