Հայտնի է` ովքեր են վարելու Աշխարհի առաջնության վիճակահանությունը

Հայտնի է` ովքեր են վարելու Աշխարհի առաջնության վիճակահանությունը

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է այն մարդկանց անունները, ովքեր անցկացնելու են Աշխարհի առաջնության վիճակահանությունը:

Միջոցառման վարողներն են լինելու անգլիացի անվանի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը, ինչպես նաև ռուս մարզական հեռուստահաղորդավարուհի Մարիա Կոմանդնայան: Վիճակահանությունը վարողների թվում է լինելու Նիկիտա Սիմոնյանը, ինչպես նաև այլ 7 մարդ, որոնց անունները կհրապարակվի ավել ուշ:

Վիճակահանությունն անցկացվելու է Մոսկվայում, Կրեմլի պետական պալատում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում