ԱՊԼ. Հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը
17/11/2017 15:50
Նմանատիպ
Անգլիայի Պրենմիեր լիգան հայտնել է հոկտեմբեր ամսվա լավագույնների անունները:
Նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն: Գերմանացին այդ ժամանակահատվածում մասնակցել է «քաղաքայինների» բոլոր երեք խաղերին, որոնցում 3 գոլ է խփել ու նույնքան գոլային փոխանցում կատարել:
Լավագույն մարզչի մրցանակը երկրորդ ամիսն անընդմեջ ստացել է «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան: Կատալոնացու թիմը հաղթել է բոլոր երեք խաղերում: Այդ հանդիպումներում մանչեսթերցիները 13 գոլ են խփել ու 5 գնդակ բաց թողել:
Լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել «Սաութհեմփթոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Սոֆիան Բուֆալը: Մարոկկացին անհատական հիանալի անցումից հետո գրավել է «Վեսթ Բրոմվիչի» դարպասը:
Լուսանկարները կարող եք դիտել նաև այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում