Մոսկվայի «Արարատը» խզել է ճանաչված ֆուտբոլիստի հետ պայմանագիրը

Մոսկվայի «Արարատը» խզել է ճանաչված ֆուտբոլիստի հետ պայմանագիրը

Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն հեռացել է Մոսկվայի «Արարատից»:

Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը խզել է 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը,- հայտնում է մոսկվացիների պաշտոնական կայքը:

Ավելի վաղ «Արարատը» 99 տոկոսով կրճատել էր ռուսի պարգևավճարները: Նման որոշման պատճառ է դարձել այն, որ հարձակվողն ինքնակամ մեկնել է արձակուրդ: Ֆուտբոլիստը հերքում էր այդ մեղադրանքը՝ նշելով, որ այդ քայլը համաձայնեցված է եղել ակումբի ղեկավարների հետ:

Պավլյուչենկոն «Արարատի» կազմում 12 խաղում 9 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում