Առաջատարը սայթաքեց պատանի ֆուտբոլիստի գոլի պատճառով (տեսանյութ)

Առաջատարը սայթաքեց պատանի ֆուտբոլիստի գոլի պատճառով (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն առաջնության 13-րդ տուրը մեկնարկեց «Բանանց» – «Ալաշկերտ» հանդիպումով: Հետաքրքիր պայքարում անցած խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Առաջին ու երկրորդ խաղակեսերում հյուրերը մեկական անգամ հաշվի մեջ առաջ անցան, սակայն տանտերերը երկու դեպքում էլ կարողացան պատասխան գնդակը խփել:

Չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը: Կիսապաշտպանը 9 գոլով ամրապնդվեց մրցաշարի լավագույն ռմբարկուի դիրքում: Արամ Ոսկանյանի թիմի կազմում առաջին պատասխան գնդակը խփեց Նենադ Ինյացը, իսկ երկրորդը` պատանի Մարտին Գրիգորյան, ով դրանից մի քանի րոպե առաջ էր փոխարինման մտել: Նա աչքի ընկավ մոտ 20 մետրից կատարած հիանալի հարվածով:

Այս ոչ-ոքիից հետո «Ալաշկերտն» ունի 27 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Բանանցը» վաստակեց 18 միավոր և հավասարվեց երրորդ տեղը զբաղեցնող «Շիրակին», որը վաղը մրցելու է «Գանձասար-Կապանի» հետ:

Բարձրագույն խումբ. 13-րդ տուր

«Բանանց» – «Ալաշկերտ»` 2:2
Գոլերը՝ Ինյաց (38), Գրիգորյան (89) – Արտակ Եդիգարյան (27, 58)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում