Զիդանը կարծում է` Ռոնալդուի ու Ռամոսի միջև կոնֆլիկտը կհարթվի

Զիդանը կարծում է` Ռոնալդուի ու Ռամոսի միջև կոնֆլիկտը կհարթվի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին «Ատլետիկոյի» դեմ հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ հարցրել են Կրիշտիանու Ռոնալդուի ու Սերխիո Ռամոսի միջև կոնֆլիկտի մասին:

«Սերխիոն շատ խելացի է և կարող է ասել այն, ինչ ցանկանում է: Նույնը նաև Ռոնալդուն: Նրանք չեն կարող միշտ նույն կարծիքն ունենալ: Սերխիոյի ու Կրիշտիանուի միջև հետագայում խնդիրներ չեն լինի»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում sport.es-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո պորտուգալացին «Ռեալի» անհաջող ելույթները կապել էր մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստների` ամռանը Մադրիդը լքելու հետ։ Իսպանացին այդ խոսքերը «թույլ արդարացում» է անվանել: «Սերուցքայինների» ավագը նշել էր, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է պատասխանատվություն կրի իր ցուցադրած խաղի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում