Օբամեյանգ. «Բորուսսիայի» որոշումն անհասկանալի է

Օբամեյանգ. «Բորուսսիայի» որոշումն անհասկանալի է

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը խոսել է իր նկատմամբ ակումբի կիրառած պատժի մասին:

«Կարող եմ հասկանալ` ինչու ինձ հեռացրին թիմից, երբ մեկնել էի Միլան: Այն ժամանակ ես խախտել էի սահմանված կանոնները: Բայց այս անգամ իսկապես չեմ կարողանում հասկանալ: Չէի ցանկանում ուշանալ»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում bild.de-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գաբոնցին թիմից ժամանակավորապես հեռացվել է Բարսելոնայից Դորտմունդ ուշ վերադառնալու համար: Կատալոնիայի մայրաքաղաքում Օբամեյանգը հյուր է գնացել իր նախկին թիմակից Ուսման Դեմբելեին, ինչպես նաև հաճախել է գիշերային ակումբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում