Օզիլը` «Բարսելոնայի» պահեստային տարբերակ

Օզիլը` «Բարսելոնայի» պահեստային տարբերակ

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Mundodeportivo.com-ը գրում է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» միջին գիծն ամրապնդելու համար պահեստային տարբերակն է:

Կատալոնական ակումբը կանցնի 29-ամյա ֆուտբոլիստի թեկնածությանը, եթե չկարողանա ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին: «Բարսելոնան» կարող է Օզիլին առաջարկ կատարել արդեն 2018 թվականի հունվարին, քանի որ պայմանագիրը «զինագործների» հետ սպառվում է ամռանը, և ֆուտբոլիստն իրավունք ունի կես տարի շուտ բանակցել ցանկացած ակումբի հետ: 

«Բլաուգրանայի» համար Մեսութի թեկնածությունը գրավիչ է նաև նրանով, որ նա կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, քանի որ «Արսենալը» հանդես է գալիս Եվրոպա լիգայում:

Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Օզիլը մասնակցել է 9 խաղի, որոնցում 1 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

Հիշեցնենք, որ 2010-2013 թվականների ընթացքում կիսապաշտպանը հանդես է եկել «Բարսելոնայի» գլխավոր մրցակցի` Մադրիդի «Ռեալի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում