Արոնյանի անսովոր հաղթանակը (կատարված քայլեր)

Արոնյանի անսովոր հաղթանակը (կատարված քայլեր)

Իսպանական Մալյորակում ընթացող ՖԻԴԵ-ի տարվա վերջին Գրան-պրիում կայացել է երկրորդ տուրը:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն Էռնեստո Ինարկիևի հետ ու հաղթանակ է տոնել: Սովորաբար հայ գրոսմայստերն է լինում նախաձեռնողի դերում, հատկապես սպիտակներով խաղալիս, սակայն այսօր ռուս շախմատիստն է փորձել նախաձեռնությունն իր վրա վերցնել և գերհարձակվողական խաղ ցուցադրել: Արդյունքում, Լևոնն առանց մեծ դժվարությունների կարողացել է հակախաղ գտնել ու անխուսափելի մատի իրավիճակ ստեղծել:

Արոնյանը ևս երեք շախմատիստների` Մաքսիմ Վարշե Լագրավի, Անիշ Գրիիի ու Թեմուր Ռաջաբովի հետ 1,5-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջորդ տուրում 35-ամյա հայ շախմատիստը մրցելու է Վարշե Լագրավի հետ:

Կատարված քայլեր

Հետևեք մեզ նաև Telegram-ում