Սամվել Կարապետյանը դարձել է Մոսկվայի «Արարատի» նախագահը

Սամվել Կարապետյանը դարձել է Մոսկվայի «Արարատի» նախագահը

Մոսկվայի «Արարատի» մամուլի ծառայությունը հայտնել է ղեկավար կազմում փոփոխությունների մասին: 

Ակումբի նախագահ է դարձել «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը: Տնօրենների խորհրդի ղեկավարն է լինելու «Ավիլոն» կազմակերպության համասեփականատեր Կամո Ավագումյանը: «Արարատի» փոխնախագահի պաշտոնում մնալու է անվանի նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Պողոս Գալստյանը: Մարզական տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Արտյոմ Խաչատուրյանը, ով հայտնի է «Կվազար» ակումբի ստեղծմամբ ու Երևանի «Միկայի» հետ համագործակցությամբ:

Նշենք, որ Սամվել Կարապետյանի կարողությունը «Ֆորբս» ամսագիրը գնահատում է 4,5 միլիարդ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում