Իբրահիմովիչը, Պոգբան ու Ռոխոն «Նյուքասլի» դեմ խաղի հայտացուցակում են

Իբրահիմովիչը, Պոգբան ու Ռոխոն «Նյուքասլի» դեմ խաղի հայտացուցակում են

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն, կիսապաշտպան Պոլ Պոգբան ու հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շարք են վերադարձել ու ընդգրկվել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Նյուքսալի» դեմ տնային խաղի հայտացուցակում: Այդ մասին հայտնել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն,- գրում է «The Telegraph»-ը:

«Իբրահիմովիչը, Պոգբան ու Ռոխոն հայտնվել են «Նյուքասլի» հետ հանդիպման հայտացուցակում: Պոլը վերջապես վերականգնվել է: Կարծում եմ` հասցրել եք նկատել ՄՅՈւ-ի խաղամակարդակի տարբերությունը նրա հետ ու առանց նրա:

Նախորդ մրցաշրջանում Զլատանը մասնակցում էր գրեթե բոլոր հանդիպումներին: Այս մրցաշրջանում մենք սովորել ենք առանց նրա խաղալուն, սակայն նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար: Շատ ուրախ ենք նրա վերադարձի կապակցությամբ:

Ռոխոն վնասվածքից հետո հսկայական աշխատանք է կատարել, որպեսզի վերականգնվի: Նա խաղացել է մեր երկրորդ թիմի կազմում, ուստի արդեն պատրաստ է առաջիկա մրցավեճին»,- ասել է պորտուգալացին:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Նյուքասլ» խաղը կկայանա նոյեմբերի 18-ին: Մեկնարկը` Երևանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում