Յովետիչի գոլը փրկել է «Մոնակոյին» (տեսանյութ)

Յովետիչի գոլը փրկել է «Մոնակոյին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում գործող չեմպիոն «Մոնակոն» ոչ-ոքի է խաղացել: Լեոնարդու Ժարդիմի թիմը հյուրընկալվել է «Ամյենին» ու 1:1 հաշվով ավարտել խաղը:

31-րդ րոպեին տանտերերի արագ հակագրոհի ժամանակ Սերժ Գակպեն բացել է հաշիվը: 67-րդ րոպեին Ֆաբինյոյի լավ անցումից հետո Ստևան Յովետիչը գրավել է հեռավոր անկյունը:

Այժմ «Մոնակոն» 29 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը և 3 միավորով զիջում է առաջատար ՊՍԺ-ին, որը վաղը մրցելու է «Նանտի» հետ: «Ամյենը» 12 միավորով բարձրացավ 17-րդ հորիզոնական` դուրս գալով վտանգավոր գոտուց:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում