Մ-23․ Հունահռոմեական ոճի 5 ըմբիշ կմասնակցի աշխարհի առաջնությանը

Մ-23․ Հունահռոմեական ոճի 5 ըմբիշ կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալիք մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը:

Մեր թիմի կազմում ընդգրկված է հինգ ըմբիշ՝ Տարոն Դումոյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ):

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականն առաջնությանը կմասնակցի ազգային հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ: Թիմը մրցավայր կմեկնի նոյեմբերի 19-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում