ԱԱ․ Հայ պատանի շախմատիստների արդյունքները

ԱԱ․ Հայ պատանի շախմատիստների արդյունքները

Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

Պատանիների մրցաշարում 5-րդ տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է 5 միավոր վաստակած Կիրիլ Ալեկսեենկոն: 3 շախմատիստ առաջատարին զիջում է կեսական միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանն ունի 4 միավոր, Մանուէլ Պետրոսյանը՝ 3.5, իսկ Տիգրան Հարությունյանը՝ 1.5:

Աղջիկների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է 4.5 միավոր վաստակած Ժանսայա Աբդումալիկը: 9 շախմատիստուհի առաջատարին զիջում է կեսական միավոր: Հայաստանը ներկայացնող Սիրանուշ Ղուկասյանը 3 միավորով գտնվում է 23-րդ հորիզոնականում:

Նոյեմբերի 18-ին մրցաշարում հանգստյան օր է:

Հիշեցնենք, որ պատանիների մրցաշարին մասնակցում է 62 երկրի 147 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգվածն է Նիդերլանդները ներկայացնող գրոսմայստեր Յորդեն Վան Ֆորեսթը (2616): Առաջնության չեմպիոնը կնվաճի շախմատի աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության մասնակցության իրավունք: Աղջիկների առաջնությանը մասնակցում է 48 երկրի 89 շախմատիստուհի, այդ թվում՝ 4 միջազգային վարպետ, 4 կանանց գրոսմայստեր և 24 կանանց միջազգային վարպետ: Առաջին դասակարգվածն է Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայա Աբդումալիկը (2428): Չեմպիոնը կնվաճի շախմատի կանանց աշխարհի առաջնության մասնակցության իրավունք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում