Լոնդոնյան դերբիում «Արսենալը» հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Լոնդոնյան դերբիում «Արսենալը» հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրի առանցքային խաղերից մեկը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում․ «Արսենալը» հյուրընկալեց «Տոտենհեմին»։

Դերբիում ավելի ուժեղ գտնվեցին «զինագործները»՝ հյուրերի դարպասն ուղարկելով 2 անպատասխան գնդակ։ Հաշիվը բացվեց 36-րդ րոպեին․ Մեսութ Օզիլի փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Շկոդրան Մուստաֆին։ Շատ չանցած՝ 41-րդ րոպեին, Ալեքսանդր Լյակազետի փոխանցումից հետո Ալեքսիս Սանչեսը կրկնապատկեց «Արսենալի» առավելությունը՝ միևույն ժամանակ ձևակերպելով վերջնական հաշիվը։

Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմն ունի 22 միավոր և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, իսկ Մաուրիսիո Պոչետինոյի թիմը մնաց 23 միավորով՝ դեռևս երրորդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Արսենալ» – «Տոտենհեմ»՝ 2։0
Գոլերը՝ Մուստաֆի 36՛, Սանչես 41՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում