Խաղավարտին խփած գոլի շնորհիվ «Շիրակը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Խաղավարտին խփած գոլի շնորհիվ «Շիրակը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի շրջանակում կայացավ «Գանձասար Կապան» – «Շիրակ» հանդիպումը։

Մրցաշարային աղյուսակի հարևանները հաղթողին չորոշեցին՝ խփելով երկուական գնդակ։ Հաշիվը բացվեց 37-րդ րոպեին․ աչքի ընկավ Դմիտրի Յաշինը: Երկրորդ կեսի մեկնարկում կապանյան թիմը կրկնապատկեց առավելությունը․ 46-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուբամբո Մուսոնդան: Հանդիպման մնացած ժամանակահատվածում գյումրեցիները կարողացան վերականգնել հավասարությունը․ նախ 69-րդ րոպեին Արամ Մուրադյանը կրճատեց տարբերությունը, իսկ 90-րդ րոպեին «Շիրակին» պարտությունից փրկեց Մոհամեդ Կաբան։

Այս հանդիպումից հետո «Գանձասար Կապանն» ունի 20 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ալաշկերտին» զիջելով 7 միավորով։ «Շիրակը» 19 միավորով երրորդ տեղում է։

Բարձրագույն խումբ, 13-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Շիրակ»` 2:2
Գոլերը` Յաշին 37՛, Մուսոնդա 46՛ – Մուրադյան 69՛, Կաբա 90՛

Խաղի տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում