«Բավարիան» հաղթեց «Աուգսբուրգին», Լևանդովսկին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Բավարիան» հաղթեց «Աուգսբուրգին», Լևանդովսկին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում առաջատար «Բավարիան» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ։ Մյունխենցիների կազմում հաշիվը բացեց Արտուրո Վիդալը, ապա դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին։

Այս հաղթանակից հետո Յուպ Հայնկեսի թիմը 29 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Լեյպցիգին» գերազանցում է 6 միավորով, իսկ «Աուգսբուրգը» մնաց 16 միավորով՝ 10-րդ տեղում։

Բունդեսլիգա, 12-րդ տուր

«Բավարիա» – «Աուգսբուրգ»՝ 3։0
Գոլերը՝ Վիդալ 31՛, Լևանդովսկի 38՛, 49՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում