«Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

«Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով առավելության հասավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ։

Յուրգեն Կլոպի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը․ Ժորժինյո Վեյնալդումի և Ֆիլիպե Կոուտինյոյի փոխանցումներից հետո դուբլ ձևակերպեց Մոհամեդ Սալահը, մեկ անգամ էլ գոլով աչքի ընկավ Կոուտինյոն։

Այժմ «Լիվերպուլն» ունի 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Սաութհեմփթոնը» մնաց 13 միավորով՝ 14-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Լիվերպուլ» – «Սաութհեմփթոն»՝ 3։0
Գոլերը՝ Սալահ 31՛, 41՛, Կոուտինյո 68՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում