«Չելսին» ջախջախեց «Վեսթ Բրոմվիչին», Ազարը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Չելսին» ջախջախեց «Վեսթ Բրոմվիչին», Ազարը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» արտագնա հանդիպում անցկացրեց «Վեսթ Բրոմվիչի» հետ և 4։0 հաշվով հաղթանակ տոնեց։ 

Հաշիվը 17-րդ րոպեին բացեց Ալվարո Մորատան։ 6 րոպե անց իսպանացի հարձակվողի փոխանցումից հետո «ազնվականների» առավելությունը կրկնապատկեց Էդեն Ազարը։ Նախքան ընդմիջում Մարկոս Ալոնսոն խփեց հյուրերի երրորդ գոլը, իսկ երկրորդ կեսում Ազարը դուբլ ձևակերպեց։ Վերջին երկու գոլերն արձանագրվեցին Սեսկ Ֆաբրեգասի արդյունավետ փոխանցումներից հետո։

Այս հաղթանակից հետո «Չելսին» ունի 25 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի դեռևս երկրորդ տեղը․ լոնդոնյան թիմին շրջանցելու հնարավորություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը» (11 խաղ, 23 միավոր)։ «Վեսթ Բրոմվիչը» մնաց 10 միավորով հետնապահների թվում՝ 17-րդ տեղում։ ԱՊԼ-ի առաջատարը «Մանչեսթեր Սիթին»՝ 34 միավորով։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Վեսթ Բրոմվիչ» – «Չելսի»՝ 0։4
Գոլերը՝ Մորատա 17՛, Ազար 23՛, 62՛, Ալոնսո 38՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում