«Մանչեսթեր Սիթին» շարունակում է անպարտելի մնալ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է անպարտելի մնալ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության առաջատար «Մանչեսթեր Սիթին» շարունակում է անպարտելի հանդիպումների շարքը։ 12-րդ տուրում Խոսեպ Գվարդիոլայի թիմը հյուրընկալվեց «Լեսթերին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց․ 45-րդ րոպեին հաշիվը բացեց Գաբրիել Ժեզուշը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում հիանալի գոլի հեղինակ դարձավ Կևին դե Բրյունեն։

Այս հաղթանակից հետո «քաղաքայինները» 34 միավորով են գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «աղվեսները» մնացին 13 միավորով՝ 12-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0։2
Գոլերը՝ Ժեզուշ 45՛, դե Բրյունե 49՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում