«Բարսելոնան» 11-րդ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

«Բարսելոնան» 11-րդ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» արտագնա հանդիպում անցկացրեց «Լեգանեսի» հետ և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Կատալոնացիների կազմում դուբլ ձևակերպեց Լուիս Սուարեսը, մեկ գոլ էլ խփեց Պաուլինյոն։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 34 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Վալենսիային», որը տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել, գերազանցելով 7 միավորով։ «Լեգանեսը» մնաց 17 միավորով՝ 9-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Լեգանես» – «Բարսելոնա»՝ 0։3
Գոլերը՝ Սուարես 28՛, 60՛, Պաուլինյո 90՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում