Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Նյուքասլի» դեմ խաղին

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Նյուքասլի» դեմ խաղին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է «Նյուքասլին»: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն այս հանդիպման համար ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը․

Դավիդ դե Խեա –  Վալենսիա, Լինդելյոֆ, Սմոլինգ, Յանգ, Մատիչ, Պոգբա, Մատա, Ռաշֆորդ, Մարսիալ, Լուկակու:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը բացակայում է նաև պահեստայինների ցանկից։

Պահեստայիններ՝ Ռոմերո, Ռոխո, Շոու, Ֆելայինի, Էրրերա, Լինգարդ, Իբրահիմովիչ:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում