Հռոմեական դերբի․ «Ռոման» հաղթեց և շրջանցեց «Լացիոյին» (տեսանյութ)

Հռոմեական դերբի․ «Ռոման» հաղթեց և շրջանցեց «Լացիոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակում «Օլիմպիկո» մարզադաշտում կայացավ հռոմեական դերբին։ 

«Ռոմա» – «Լացիո» հանդիպման հաշիվը բացվեց 49-րդ րոպեին, երբ Դիեգո Պերոտին անվրեպ իրացրեց հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։ 4 րոպե անց Ռաջա Նայնգոլանը տպավորիչ հարվածով կրկնապատկեց «գայլերի» առավելությունը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Լացիոյին» հաջողվեց միայն մեկ գոլ խփել․ 72-րդ րոպեին 11-մետրանոց տուգանայինով հաշիվը կրճատեց Չիրո Իմոբիլեն։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Լացիոն» 28 միավորով հինգերորդ տեղում է։ Նշենք, որ թիմերն անցկացրել են 12-ական հանդիպում։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ռոմա» – «Լացիո»՝ 2։1
Գոլերը՝ Պերոտի 49՛ / 11-մետրանոց, Նայնգոլան 53՛ – Իմոբիլե 72՛ / 11-մետրանոց

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում