«Մանչեսթեր Յունայթեդն» առանց Հենրիխ Մխիթարյանի հաղթեց «Նյուքալսին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդն» առանց Հենրիխ Մխիթարյանի հաղթեց «Նյուքալսին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց «Նյուքասլի» նկատմամբ։ 

Հաշիվը 14-րդ րոպեին բացեց Դուայթ Գեյլը, սակայն նախքան ընդմիջում Անտոնի Մարսիալի և Քրիս Սմոլինգի գոլերի շնորհիվ «կարմիր սատանաները» կարողացան առաջ անցնել։ Երկրորդ կեսում Ժոզե Մոուրինյուի սաները ևս 2 գոլ խփեցին․ նախ աչքի ընկավ շարք վերադարձած Պոլ Պոգբան, ապա Ռոմելու Լուկակուն։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէր մանչեսթերցիների հայտացուցակում։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 8 միավորով։ «Նյուքասլը» մնաց 14 միավորով՝ 11-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Նյուքասլ»՝ 4։1
Գոլերը՝ Մարսիալ 37՛, Սմոլինգ 45+1՛, Պոգբա 54՛, Լուկակու 70՛ – Գեյլ 14՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում