Մադրիդյան դերբիում հաղթող չեղավ (տեսանյութ)

Մադրիդյան դերբիում հաղթող չեղավ (տեսանյութ)

Լա Լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում․ «Ատլետիկոն» հյուրընկալեց «Ռեալին» և ոչ-ոքի խաղաց։

Դաշտի տերերը լավ մեկնարկեցին, բայց նախաձեռնությունն աստիճանաբար անցավ «Ռեալի» կողմը։ Ունենալով խաղային առավելություն՝ Զինեդին Զիդանի սաները գրոհների եզրափակիչ փուլում գրագետ չգործեցին։ Խաղի պատկերն ընդհանուր առմամբ չփոխվեց երկրորդ կեսում, որի ընթացքում ևս գոլեր չարձանագրվեցին։

Այս հանդիպումից հետո մադրիդյան թիմերն ունեն 24-ական միավոր և շարունակում են կիսել 3-4-րդ հորիզոնականները՝ երկրորդ տեղում գտնվող «Վալենսիային» (11 խաղ) զիջելով 3 միավորով, իսկ առաջատար «Բարսելոնային»՝ 10։

Խաղի տեսաամփոփումը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում