«Նապոլին» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

«Նապոլին» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Նապոլին» հյուրընկալեց «Միլանին»։ Հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։ Դաշտի տերերի կազմում մեկական գոլ խփեցին Լորենցո Ինսինյեն և Պյոտր Զելինսկին, իսկ հյուրերից հաշիվը կրճատեց Ալեսիո Ռոմանյոլին։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» 35 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Միլանը» 19 միավորով յոթերորդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Նապոլի» – «Միլան»՝ 2։1
Գոլերը՝ Ինսինյե 33՛, Զելինսկի 72՛ – Ռոմանյոլի 90+1՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում