«Բարսելոնան» ակումբային ռեկորդ է սահմանել

«Բարսելոնան» ակումբային ռեկորդ է սահմանել

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» 3։0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ Այս հաղթանակի շնորհիվ կատալոնական թիմն ակումբային ռեկորդ է սահմանել։ Պրիմերայի ընթացիկ խաղակության 12 խաղում «Բարսելոնան» ընդամենը 4 գոլ է բաց թողել, դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը 8 խաղում գոլ բաց չի թողել։ Սա ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է։

Այս ցուցանիշով Իսպանիայի առաջնությունում ռեկորդակիրը Մադրիդի «Ատլետիկոն» է, որը 1995 թվականին մեկնարկային նույնքան խաղում 3 գոլ է բաց թողել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում