Կարվախալ․ Կկարողանանք չեզոքացնել միավորների տարբերությունը

Կարվախալ․ Կկարողանանք չեզոքացնել միավորների տարբերությունը

«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը, ով սրտի հետ կապված խնդիրների պատճառով շարքից դուրս էր մնացել 2 ամսով, խոսել է վերադարձի և «Ատլետիկոյի» հետ հանդիպման (0:0) արդյունքի մասին։

-Ես բարկացած եմ, քանի որ չհաղթեցինք և երկու միավոր կորցրեցինք։ Ինձ լավ էի զգում և շատ էի ցանկանում վերադառնալ խաղադաշտ։ Միշտ էլ հաճելի է վնասվածքից ապաքինվելուց հետո խաղերի մասնակցել։ 

«Բարսելոնային» 10 միավորով զիջելը մեզ համար շատ է, սակայն այսօր թիմն ուժ չխնայեց։ Եթե շարունակենք ինքներս մեզանից առավելագույնը պահանջել, կկարողանանք չեզոքացնել այդ տարբերությունը։ Շատերը կարող են ասել, որ մենք գոլ խփելու համար քիչ պահեր ունեցանք, սակայն իրականում «Ատլետիկոն» շատ ուժեղ պաշտպանվեց,- Կարվախալի խոսքը փոխանցում է «Football Espana»-ն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրից հետո «Բարսելոնան» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալն» ու «Ատլետիկոն» 24-ական միավորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում