Ռանյերին դեմ չէ գլխավորել Իտալիայի հավաքականը

Ռանյերին դեմ չէ գլխավորել Իտալիայի հավաքականը

«Նանտի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին խոսել է Իտալիայի հավաքականը գլխավորելու հավանականության մասին։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ջամպյերո Վենտուրայի պաշտոնանկությունից հետո Ռանյերին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թեկնածուների ցանկում է։

-Կմտածեի այդ հնարավորության մասին, սակայն դա միայն ինձանից կախված չէ․ «Նանտի» հետ գործող պայմանագիր ունեմ։ Եթե շշուկները հաստատվեն, ակումբի նախագահի հետ խոսելու անհրաժեշտության կառաջանա։

Այժմ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է մանրակրկիտ աշխատանք կատարի, հետո որոշում կայացնի։ Կարծում եմ՝ մարզչական հարցը երկրորդական է, քանի որ մենք խորքային փոփոխությունների կարիք ունենք։ Կան երիտասարդ և խոստումնալից ֆուտբոլիստներ, ովքեր կարող են օգնել հավաքականին ոտքի կանգնել,- ասել է Ռանյերին «Sky Sport Italia»-ի եթերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում