Իբրահիմովիչ․ Հիմա կարող եմ անել այն ամենը, ինչ անում է առյուծը

Իբրահիմովիչ․ Հիմա կարող եմ անել այն ամենը, ինչ անում է առյուծը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է երկարատև դադարից հետո խաղադաշտ վերադառնալու մասին։ Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել այս տարվա ապրիլին, իսկ երեկ մասնակցեց «Նյուքասլի» դեմ հանդիպմանը (4:1):

-Եթե մարդիկ իմանային, թե ինչ վնասվածք եմ ստացել, չէին հավատա, որ կկարողանամ այսքան շուտ վերադառնալ։ Շատերը մտածում են, թե վնասել եմ միայն ծնկի խաչաձև կապանները, սակայն վնասվածքն ավելի լուրջ էր։ Չեմ ցանկանում այդ մասին պատմել ամբողջ աշխարհին, այդ պատմությունը թողնում եմ ինձ համար։

Հիմա շնորհակալ եմ, որ կարող եմ վազել, կատարել աշխատանքս, «աբրակադաբրա» կատարել․ մեկ խոսքով՝ անել այն ամենը, ինչ անում է առյուծը։ Գնահատում եմ յուրաքանչյուր օրը, քանի որ կրկին կարող եմ խաղակոշիկ հագնել և զբաղվել սիրածս աշխատանքով,- ասել է շվեդ ֆուտբոլիստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում