Խաղավարտին խփած գոլերը «Յուվենտուսին» չփրկեցին պարտությունից (տեսանյութ)

Խաղավարտին խփած գոլերը «Յուվենտուսին» չփրկեցին պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում գործող չեմպիոն «Յուվենտուսն» անակնկալ պարտություն կրեց «Սամպդորիայից»։ «Լուիջի Ֆերրարիս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3։2 հաշվով։ Դաշտի տերերի կազմում մեկական գոլ խփեցին Դուվան Սապատան, Լուկաս Տորեյրան և Ջանմարկո Ֆերրարին, իսկ թուրինցիներից արդեն ավելացված ժամանակում աչքի ընկան Գոնսալո Իգուայինը և Պաուլո Դիբալան։

Այս հաղթանակից հետո «Սամպդորիան» ունի 26 միավոր (12 խաղ) և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Յուվենտուսը» մնաց 31 միավորով երկրորդ տեղում։ Թուրինցիներն այժմ 4 միավորով են զիջում առաջատար «Նապոլիին» և նրանց շրջանցելու հնարավորություն ունի «Ինտերը» (30 միավոր, 12 խաղ), որն այսօր խաղալու է «Ատալանտայի» հետ։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Սամպդորիա» – «Յուվենտուս»՝ 3։2
Գոլերը՝ Սապատա 52՛, Տորեյրա 71՛, Ֆերրարի 79՛ – Իգուային 90+1՛ / 11-մետրանոց, Դիբալա 90+4՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում